loading...

Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին



Դիտումներ ` 1765
Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու մասին խոսակցություններին և նախաձեռնություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հիմա իրենք լուծում են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ:

 



«Մենք հիմա աշխատում ենք այդ խնդիրների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չի՞ քննարկվում, Փաշինյանն ասաց, որ քննարկումներ կլինեն, և այնպես չէ, որ այդ հարցի վրա հստակ գիծ են քաշում, բայց հավելեց, որ այս պահին իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ կառավարության հավաքական դեմքն արտահայտի այն շունչը, որը տիրում է ՀՀ-ում:

 


Դիտարկմանը, թե արդեն իսկ նախաձեռնություններ են ձևավորվել, որոնք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, Փաշինյանն ասաց, որ այդ նախաձեռնություններին ծանոթ չէ: «Ես կծանոթանամ դրանց և իմ վերաբերմունքը կարտահայտեմ»:


http://www.lragir.am/index/arm/0/country/view/175817


loading...

Փակել