«Իմ քայլը» դաշինքը սեպտեմբերի 16-ին հանդիպում-հանրահավաք կանցկացնի:
«Հարգելի՛ Շենգավիթցիներ, սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանդիպում-հանրահավաք:
Ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը», ասվում է իրազեկման մեջ: