loading...

Նիկոլ Փաշինյանի շատ կոշտ զգուշացումը. իրավապահներն անպայման կգնան նման մարդկանց հետևից…



Դիտումներ ` 732
Նիկոլ Փաշինյանի շատ կոշտ զգուշացումը. իրավապահներն անպայման կգնան նման մարդկանց հետևից…

Ես ապշել էի, որ Ջերմուկ իմ այցից հետո մարդիկ կային, որ կանգնել տեսախցիկների առջեւ հայտարարում էին՝ զենքով կխփենք, կգյուլլենք. Ես ուզում եմ հայտարարել, որ Հայաստանում ոչ ոք չի կարող զենքով հարց լուծել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ որքան տեղյակ է, ԱԱԾ-ն որոշակի միջոցառումներ է ձեռնարկել այդ հայտարարությունների հեղինակների նկատմամբ։

«Ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը մեր սիրո եւ համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով Հայաստանում ոչ մեկը հարցեր չի լուծելու, սա հստակ է։ Որեւէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու։ Սա ես ասում եմ որպես ՀՀ վարչապետ եւ ուզում եմ, որ մենք բոլորս սա ի գիտություն ընդունենք։ Հակառակ դեպքում էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը՚ Նա հորդորեց բոլորին մոռանալ հարաբերությունների այս մակադրակի մասին. «Ցանկացած այսպիսի հայտարարության հետեւելու է իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ։ Որեւէ մեկը չմտածի, որ այս հայտարարությունները կթողնենք անարձագանք»,-ընդգծեց Փաշինյանը։

 



Ճիշտ չէ մոտեցումը, որ մենք պետք է խնդիր դնենք կոնկրետ անձանց մոտ գտնել խախտումներ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է իշխանությունը բացահայտելու գլխավոր կոռուպցիոներներին ու պատժելու։

«Բայց ես ասում եմ, որ մենք ժողովրդից գողացված յուրաքանչյուր լումայի հետեւից պետք է գնանք։ Իհարկե, դրանով առաջին հերթին պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է»,-ասաց Փաշինյանը։

Նա ցավով նկատեց, որ վերջին երկու ամսում, իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ չափով արդյունավետ են. «Երբեմն կարող է տպավորություն ստացվել, որ իրավապահ համակարգի որոշ օղակներ սաբոտաժի են ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի Հայաստանի Հանրապետությունում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով»։

 


Նա նշեց, որ ինքը եղել է քաղբանտարկյալ եւ իր համար անձնական խայտառակություն կլինի, եթե ՀՀ-ում նորից հայտնվեն քաղբանտարկյալներ. «Մյուս կողմից նույնքան անձնական խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ արդյունավետ: «Եթե լինեն իրավապահ համակարգի այնպիսի օղակներ, որոնք չեն ապացուցի իրենց արդյունավետությունը հանուն օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարում, այդտեղ ես շատ երկար չեմ սպասի եւ կիրականացնեմ լրջագույն կադրային փոփոխություններ:

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է հետեւողականորեն: Այն իրավապահ մարմինները, որոնք այս գործընթացում չեն լինի արդյունավետ, օրինականության ապահովման ճանապարհին, մենք այդտեղ կգնանք լուրջ, ընդհուպ մինչեւ վիրահատական միջամտությունների»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։


http://usaarmenia.ru/?p=4807


loading...

Փակել