Facebook-ի ուղիղ եթերում Ն.Փաշինյանը հայտնել է, որ մարտին լրացել է որդու՝ Աշոտի 18 տարեկանը, եւ նա սահմանված կարգով մեկնելու է ծառայության։
Աշոտ Փաշինյանը նշել է, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։ՀՀ վարչապետը նաեւ կոչ է արել զինծառայությունից խուսափողներին 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան եւ սահմանված կարգով մեկնել զինծառայության։
Նույն կոչով նա դիմել է նաեւ «ոչ այնքան հիվանդ» եւ զինծառայությանը պիտանի երիտասարդներին։