Պետք է այդ հարցերով զբաղվենք և զբաղվելու ենք: Նույնը վերաբերում է էներգետիկային: Էներգետիկ ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումներում հանդիպում ենք փաստի, որ Հայաստանի շահերն արհամարհված են: Պարզվում է, որ որևէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ, բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել: Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված են:
Ունենք վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում ոչ Հայաստանի մեղքով, բայց Հայաստանը պարտաճանաչ վճարում է դրանց սպասարկման համար, ու պարզվում է, որ Հայաստանում եղել են մարդիկ, ովքեր ստորագրել այդ պայմանագրերը: Այստեղ իրենց հետաքրքրել է իրենց գրպանի շահը: Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, և պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որևէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի»,- ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ ևս համագործակցված աշխատանք է տարվում: