Գաղտնիք չէ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հավերժ «փափագ» ուներ իր եղբորը` Քրիստ Մարուքյանին դարձնել Վանաձորի քաղաքապետ, բայց այդ օպերացիան ոչ մի կերպ չէր հաջողվում: Հայաստանում փոխված իրավիճակի հետ մեկտեղ, Մարուքյան եղբայրների ախորժակն էլ մեծացավ: վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե հենց Քրիստ Մարուքյանն է դառնալու Լոռու մարզպետ: Բայց այս անգամ էլ, արի ու տես, որ նրանց ցանկություններն ի կատար չեն ածվելու: Այսօր կառավարության նիստում վարչապետի որոշմամբ Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը: Վերջինս Վանաձորի ավագանու անդամ է, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում եղել է ԲՀԿ-ի՝ քաղաքապետի թեկնածուն: Օրեր առաջ էլ, կարծես թե, ձախողվեցին հենց Էդմոն Մարուքյանի՝ Գլխավոր դատախազ դառնալու ամբիցիաները: Պատճառները հասկանալը դժվար չէ:
Ինչպես երևում է՝ Փաշինյան-Մարուքյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ ՝ վերջինիս հայտնի հոդվածից հետո, որը, ինչ խոսք, հետագայում բազմիցս վերախմբագրվեց հենց հոդվածի հեղինակի կողմից:
Էդմոնը լուսնից չի իջել և շատ լավ գիտեր, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեց՝ ոչ ընդդիմության իրավունքները ընդլայնելու համար: Նրա այս հոդվածն ուղված էր ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ այն մարդկանց, ովքեր քվեարկել էին ԵԼՔ-ի օգտին և այն օրերին ականատեսն էին այդ դաշինքի պառակտմանը:
Մարուքյանն իր այդ հոդվածով փորձում էր մեղքը գցել Փաշինյանի վրա և ցույց տալ իր՝ իբր «հնարավոր ձեռքբերումները», որոնք կարող էին լինել, եթե չլինեին Նիկոլի «պարտվողական» գործողությունները: Սակայն այդ գործողությունները հանգեցրին փաստացի իշխանափոխության, և այսօր Մարուքյանը շտապում է հայտարարել, որ Փաշինյանի ընտրած պայքարի միջոցը ամենաարդյունավետն էր:Թերևս նա էլ, հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հայտարարի, թե Նիկոլը ճիշտ էր՝ ես սխալ: Սակայն դա դժվար թե փրկի իրավիճակը Մարուքյան եղբայրների համար և բավարարի նրանց՝ օրեցօր աճող ախորժակը: Ամենայն հավանականությամբ, Էդմոն Մարուքյանի քաղաքական անհեռատեսությունն անչափ թանկ է արժենալու թե՛ իր, թե՛ իր եղբոր համար:
Ստելլա Խաչատրյան
loading...