loading...

Նիկոլ Փաշինյանի անսպասելի հայտարարությունը ռուս պրանկերների մասին



Դիտումներ ` 797
Նիկոլ Փաշինյանի անսպասելի հայտարարությունը ռուս պրանկերների մասին

Հուլիսի 20-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուս պրանկերների մասին հարցին, որոնք արդեն մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարում են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոսում են Նիկոլ Փաշինյանի անունից:



Վերջինը Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերին եւ եվրահանձնակատար Մոգերինիին նրանց զանգն էր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իհարկե այստեղ կա հումոր, սակայն ինքը կարծում է նաեւ, որ կա նաեւ քաղաքական ենթատեքստ, եւ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունը աջակցել Հայաստանի հեղափոխությանը:


«Ես հույս ունեմ ճշտել-վերջացրել են, այդքանը», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել