Նիհարելու, ինչպես նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ունենալ մեծ կամքի ուժ: Ոմանց մոտ կամային ունակությունները թերզարգացած են, ոմանց մոտ դրանք ծայրահեղ դրսևորում ունեն: Կանանց մեծ մասը հատուկ դիետաների օգնությանն է դիմում, սակայն նրանցից շատ քչերն են արդյունքի հասնում կամքի ուժ չունենալու պատճառով: Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ, որոնց օգնությամբ դուք կարող եք մոտիվացնել ինքներդ ձեզ սպասված արդյունքին հասնելու համար:
1. Գրազ եկեք գումարով ձեր մտերիմ մարդու հետ. դա կարող է լինել լավ շարժառիթ նիհարելու համար:
2. Հիշե՛ք, որ սննդի գայթակղությունը պարզապես հաճելի զգացողություն է, որին ենթարկվել պետք չէ: Երբ կալորիաներով լի ինչ-որ բան եք ցանկանում ուտել, ապա անմիջապես մտաբերեք, թե ինչ կարևոր գործեր ունեք անելու:
3. Կարգավորեք ձեր սնվելու օրական չափաբաժինը. դա շատ կարևոր է, քանի որ երբ մեր օրգանիզմը չի ստանում սննդի բավարար չափաբաժին, արդյունքում մենք խախտում ենք դիետայի կանոնները: Օրինակ, աղցանի, շիլայի, փլավի չափաբաժինը պետք է լինի բռունցքի չափով: Իսկ եթե չեք կշտանում, ապա ավելացրեք սնվելու ժամերը, և օրինակ օրական 3 անգամ ուտելու փոխարեն կերեք օրական 5 անգամ, սակայն միայն ցածր կալորիականություն ունեցող սնունդ:
4. Եվ վերջապես ամենակարևորը՝ գեղեցիկ լինելու ամենագլխավոր հրամակայանը հետևյալն է. սիրե՛ք ինքներդ ձեզ և դուք այդպիսով կհասնեք ցանկալի արդյունքի: