Բաղադրամասեր
1լ ջուր,
դարչինի մեկ ձողիկ
դափնու 5 տերև
Պատրաստման եղանակը
Սկզբում եռացրեք ջուրը, ապա դրա մեջ ավելացրեք դարչինն ու դափնու տերևները:
Թողեք մնա 5 րոպե, որ սառչի: Ապա դրանից թեյ պատրաստեք:
Օգտագործման եղանակը
Երբ խոսք է գնում նյութափոխանակության մասին, միշտ էլ կարևոր է հիշել, որ այն աշխատանքի գցելու լավագույն ժամանակը վաղ առավոտն է, արթնանալուց անմիջապես հետո: Այս թեյի մեկ բաժակը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
Երկրորդ բաժակը կարող եք խմել նախաճաշից անմիջապես հետո, իսկ երրորդը՝ երեկոյան, քնելուց որոշ ժամանակ առաջ:
Այս թեյի օրական 3 բաժակը կօգնի ձեզ հասնել ձեր ցանկալի արդյունքին, հատկանշական է, որ այս թեյը նախևառաջ ազդում է մարմնի ամենաանցանկալի ճարպերի վրա:
Իհարկե, չպետք է մոռանալ նաև սննդակարգի և ֆիզիկական վարժությունների մասին: