Մասնագետները պնդում են, որ շատ բույսեր մի շարք օգտակար հատկություններ ունեն, մինչդեռ ոմանք կարող են հրաշագործ դեղամիջոց դառնալ այս կամ այն հիվանդության դեմ պայքարում: Նման հրաշագործ բույսերից մեկը նեխուրն է:
Մասնագետները պարզել են, որ նեխուրը բավականին արդյունավետ միջոց է ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի, կրծքի, լյարդի և թոքերի քաղցկեղի բջիջները վերացնելու համար: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նեխուրը սպանում է թոքերում առկա քաղցկեղի բջիջների 86 տոկոսը:
Այս սննդարար և ցածր կալորիականություն պարունակող սննդամթերքը նպաստում է նյարդային համակարգի թուլացմանը, մարսողության կարգավորմանը, նվազեցնում բորբոքայինգործընթացները, իջեցնում արյան ճնշումը:
Չինացի հետազոտողները պարզել են, որ շաբաթական 2-3 անգամ 2 միջին հաստության նեխուրի ցողուն ուտելով` կարելի է 60 %-ով նվազեցնել թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: