loading...

Նախագահը զայրացել է. Լևոն Ալթունյանի հերթական խայտառակությունը. նա այժմ նախագահականում է



Դիտումներ ` 1130
Նախագահը զայրացել է. Լևոն Ալթունյանի հերթական խայտառակությունը. նա այժմ նախագահականում է

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այժմ գտնվում է նախագահականում:

Պատճառը վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնություններն են: Ալթունյանի նախաձեռնությունները նախագահականում էլ չեն ողջունվել և նա այժմ կանչվել է նախագահի նստավայր՝ որտեղ, ըստ տեղեկությունների Սերժ Սարգսյանը խիստ զայրացել է:



Ալթունյանի ղեկավարած կառույցում օրենսդրական նախաձեռնությունները գարդասիլով սկսեցին՝ խայտառակվեցին, հիմա էլ ընկել են դեղատոմսերի հետևից:


Նոր օրենքի համաձայն հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար 2018թ.-ի մարտի 1-ից սկսած՝ քաղաքացին այլևս պետք է բժշկի դեղատոմս ունենա, իսկ արդեն հոկտեմբերից Հայաստանում գրանցված 4700 դեղամիջոցներից 2700-ը կվաճառվեն բացառապես բժշկի դեղատոմսով: Սա դեղերի մասին նոր օրենքի շրջանակներում կատարվող փոփոխություններից մեկն է:

http://http://operativ.am/?p=265288&l=am


loading...

Փակել