loading...

Նառա Դիլանյանը՝ Գագիկ Ծառուկյանից բնակարան նվեր ստանալու մասին (լուսանկար)



Դիտումներ ` 2387
Նառա Դիլանյանը՝ Գագիկ Ծառուկյանից բնակարան նվեր ստանալու մասին (լուսանկար)

Նառա Դիլանյանը՝ Գագիկ Ծառուկյանից բնակարան նվեր ստանալու մասին (լուսանկար)

Շուրջ երեք ամիս է, ինչ դերասանուհի Նառա Դիլանյանը բացակայում է հեռուստաէկրաններից, նա դադարեց նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում՝ չմեկնաբանելով իր այդ քայլը: Ավելին՝ դերասանուհին, ով մշտապես ակտիվ է սոցիալական կայքերում, իր անձնական էջերում այս ընթացքում չի արել եւ ոչ մի գրառում, եւ չի հրապարակել ոչ մի լուսանկար, մինչդեռ, շատերը գիտեն, որ նա լուսանկարների մեծ սիրահար է:

Ինչո՞վ է պայմանավորված սիված դերասանուհու լռությունը: Մեզ հետ զրույցում Նառան ոչ միայն պարզաբանեց դադարի պատճառներն, այլեւ պատմեց լռության հետեւանքով իրեն հասած ասեկոսեների մասին.

«Իրականում, դադարիս համար կոնկրետ ու լուրջ պատճառներ չկան: Այս ընթացքում բազում առաջարկներ եմ ստացել, որոնք մերժել եմ, քանի որ ինձ հարմար չէին: Ավելի հետաքրքիր ու շահեկան աշխատանքում եմ ուզում նկարահանվել, որը նման չի լինի մինչ այս կերտածս դերերին: Իրականում, բացի այն, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում կարիք ունի երբեմն-երբեմն դադարներ ունենալու, ինքս  ընթացքում որոշեցի հասկանալ, թե ինչքանով եմ սիրված իմ հետեւորդների կողմից, նրանք որքանո՞վ են հետաքրքրված ինձնով: Այս փորձությանս ընթացքում ինձ համար հետաքրքիր փաստեր պարզեցի. ստացվում է, որ հայտնի մարդիկ լռելու իրավունք չունեն, քանի որ իրենց անվան շուրջ սկսում են հետաքրքիր, երբեմն նաեւ ծիծաղաշարժ ասեկոսեներ հյուսվել,- պատմեց Նառան ու ժպիտով շարունակեց.

«Այս ընթացքում ինձ հասած ամենահետաքրքիր ասեկոսների շարքում կառանձնացնեմ մի քանիսը: Մի անգամ լսեցի, թե բալիկի եմ սպասում ու մեկնել եմ, որպեսզի արտերկրում ծննդաբերեմ: Մեկ ուրիշ անգամ ինձ տեղեկություններ հասան, թե վիճել եմ որոշ մարդկանց հետ ու հեռացել ասպարեզից: Սակայն ամենածիծաղաշարժ ասեկոսեն կապված էր Գագիկ Ծառուկյանի հետ: Տարիներ առաջ պարոն Ծառուկյանին պատահմամբ հանդիպեցի եւ խնդրեցի լուսանկարվել, որից հետո մարդիկ սկսեցին հորինել, թե Գ. Ծառուկյանն իմ կնքահայրն է, իսկ  վերջերս լսեցի, թե որոշ մարդիկ կարծում են, թե ենթադրայլ կնքահայրս՝ Գագիկ Ծառուկյանը, ինձ բնակարան է նվիրել, ու ես այս ընթացքում այդ բնակարանի աշխատանքներով եմ զբաղված, որի պատճառով էլ չեմ նկարահանվում: Հիմա հրապարակավ ասում եմ՝ ժողովուրդ ջան, ես Գագիկ Ծառուկյանին շատ հարգում եմ, բայց նա իմ կնքահայրը չէ, նրա հետ կապ չունեմ, առավել եւս նա ինձ բնակարան չի նվիրել»:



Զրույցի վերջում Նառա Դիլանյանը հավելեց.

«Իմ «փորձությունը» հաջողված է: Փաստորեն մարդիկ ինձ շատ են սիրում ու դրա համար էլ դադարս նկատելի է եղել: Խոստանում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սպասում են էկրաններին եւ սոցիալական էջերում, վաղն իսկ ավելի ակտիվություն ցուցաբերել: Շնորհակալ եմ, այսքան մեծ սիրո համար»:

loading...

Փակել