Մուսուլմանական երկրներում մարդիկ դուրս են եկել ցույցի ընդդեմ Ֆրանսիայի նախագահի: Էմանուել Մակրոնին քննադատում են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները «սատարելու» և աշխարհիկ կրթությունը պաշտպանելու համար:
Վրդովմունքի ալիք էր առաջացրել Մակրոնի ելույթը պատմության ուսուցիչ Սամուել Պատիի թաղման արարողության ժամանակ, որին դաժանաբար գլխատել էր մուսուլման-ահաբեկիչը: Մուսուլմանները առաջարկում են բոյկոտել ֆրանսիական ապրանքները և դուրս գալ ցույցերի: