loading...

Մշակվել է ծրագիր. Էրդողանը կստանա արժանի հակահարված



Դիտումներ ` 1464
Մշակվել է ծրագիր. Էրդողանը կստանա արժանի հակահարված

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության պատասխանը Էրդողանին

Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կատարել է աղմկահարույց հայտարարություն, որով նա ավելի է խորացրել Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի և Թուրքիայի միջև առաջացած անջրպետը: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հաստատել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կազմակերպելու է մահափորձեր Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ (Evrensel, Gazete Duvar):



Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության կողմից մշակվել է գործողությունների ծրագիր, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կստանա արժանի հակահարված եվրոպահայության կողմից: Մասնավորապես, ԵՀՄՖ-ը դիմելու է Ինտերպոլին՝ պահանջելով հետախուզում բոլոր այն թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք գործում են Եվրոպայում և հատկապես Գերմանիայում, որոնք ծրագրում են քրիստոնեական համայնքների և մասնավորապես հայերի դեմ գործողություններ:

Նամակներ կուղղվեն նաև Եվրամիության այն երկրների պառլամենտներին և համապատասխան իրավապահ մարմիններին, որտեղ կան թուրքական համայնքներ: Նախազգուշական նամակներ կուղղվեն նաև Եվրոպայում գործող թուրք դեսպաններին առ այն, որ պատժիչ գործողություններ կարող են ծավալվել թուրքական ահաբեկչական կազմակերպությունների և նրանց հովանավորողների դեմ հայկական կազմակերպությունների կողմից: Արդյունքները կարող են լինել անկանխատեսելի, ընդ որում, ողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա:

 

 

ԵՀՄՖ-ը հույս է հայտնում, որ թուրքական իշխանությունները խոհեմություն կցուցաբերեն և կըմբռնեն, որ առանց այն էլ Եվրամիության հետ ստեղծված լարված իրավիճակը առավել վնասելու է և՛ թուրքական պետությանը և՛ Եվրամիությունում ապրող թուրքական համայնքներին:

ԵՀՄՖ-ը համագործակցելու է և՛ Եվրամիության կենտրոնական իշխանությունների և՛ հակաթուրքական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ՝ նախագահ Էրդողանի անխոհեմ քայլերը կասեցնելու և պատժելու նպատակով:   

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/167717

 

loading...

Փակել