Մրսածության և գրիպի դեմ պայքարելու 7 անհայտ միջոց
Մրսացությունը և գրիպը համարվում են ամենատարածված հիվանդությունները: Նույնիսկ դպրոցականները գիտեն դրանց դեմ պայքարելու ժողովրդական միջոցների մասին:
Ռեսպիրատոր հիվանդությունները բուժում են մեղրով, սխտորով, սոխով, սակայն գոյություն ունեն նաև այլ տարբերակներ, որոնք քիչ հայտնի են, բայց բավականին արդյունավետ:
1. Ձեռնոցների ճիշտ հիգիենա
Միկրոբիոլոգների կարծիքով, հենց ձեռնոցներն են վիրուսների համար ամենալավ միջավայրը: Դրանք կարողանում են ապրել կտորի թելիկներում մինչև մի քանի օր: Դրա համար երբեք ձեռնոցները մի հանեք ատամներով և հաճախ լվացեք: Մեկ այլ կարևոր դրվագ․ երբեք մի պահեք խոնավ ձեռնոցները գրպանում կամ պայուսակում, անպայման չորացրեք՝ նոր:
2. Վիտամին D-ի ընդունում
Այս վիտամինն առաջանում է մաշկի տակ՝ արևի ճառագայթներից: Այն մարդու օրգանիզմում բազում գործընթացներ է խթանում: Բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել այս վիտամինը տարվա ցուրտ եղանակին, երբ արևը մեզ շատ չի տաքացնում:
3. Պահեք շունչը, եթե ձեր կողքին փռշտում կամ հազում են
Փռշտոցը վիրուսներից և միկրոբներից բաղկացած փոքր տոռնադո է, որը շատ արագ տեղաշարժվում է: Բժիշկները խորհուրդ են տալիս շուռ գալ և 10-15 վայրկյանով պահել շունչը, եթե ձեր կողքին ինչ-որ մեկը հազում կամ փռշտում է:
4. Տարածքը լցրեք «բուժիչ» բուրմունքներով
Արոմաթերոպիան հիանալի միջոց է լորձաթաղանթը բակտերաիներից մաքրելու և իմունիտետն ամրացնելու համար: Ամենաբուժիչ բույրերը համարվում են եղևնու, թեյի ծառի, էվկալիպտի և նարդոսի յուղերը: Որպեզի բույրը շատ ուժեղ չլինի և միգրեն չառաջանա, արոմալամպի մեջ ավելացրեք ընդամենը երկու-երեք կաթիլ յուղ: Եթե չունեք արոմալամպ, կարող եք քսել թաշկինակին և օրվա ընթացքում քթին մոտեցնել:
5. Սահմանափակ ֆիզիկական ծանրաբեռնվածություն
Չնայած, որ սպորտով զբաղվելը շատ օգտակար է, ձմռանը մեծ ծանրաբեռնվածությունը կարող է օրգանիզմը դարձնել գրիպի և հաճախակի մրսածությունների թիրախ: Իսկ լավ վարժանքից հետո սառը օդին դուրս գալը միանգամից կմրսացնի ձեզ: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը մարմնից հանում է տաքությունը, որը սպորտով զբաղվելու ժամանակ է առաջացել:
6. Հեղուկի օգտագործում
Առանց ջրի` ոչ մի կերպ: Դա ամենակարևորն է մրսածության և գրիպի դեմ պայքարում: Տարվա ցուրտ եղանակին փակ տարածքում օդը չորանում է ջեռուցման սարքերի օգտագործումից, ինչը և հանգեցնում է լորձաթաղանթի չորացման։ Սա իր հերթինօրգանիզմը դարձնում է ավելի հասանելի վնասակար միկրոբների և վիրուսների համար: Օրական 5 բաժակ մաքուր ջուրն ավելի կքչացնի գրիպով հիվանդանալու հավանականությունը:
7. Սեռական ակտիվություն
Սեռական հարաբերություններն ընդունակ են շատացնել հակամարմիները, որոնք խթանում են իմունիտետը: Բացի այդ՝ սեքսը մարդուն ստիպում է շնչել ավելի հաճախ, ինչը բարձրացնում է թոքերի օդափոխանակությունը։ Վերջինս իր հերթին օգնում է խուսափել որոշ հիվանդություններից, օրինակ, բրոնխիտից:
Կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են հիվանդություններից խուսափելու համար: