Համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել երգիչ Մհեր Մեսրոպյանի կամ, ինչպես նրան ավելի հաճախ ասում են՝ Մգեր Արմենիայի հագուստը, որը նա կրել է իր հարսանիքին: Շատերը նշում են, որ նա փորձել է նմանակել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամին, որը համազգեստ է կրել Քեյթ Միդլթոնի հետ իր հարսանիքին:
Մհերի հագուստը քիչ դետալներով է տարբերվում արքայազն Ուիլիամի համազգեստից:
Մհերն ու նրա ընտրյալը՝ Արմինեն, ամուսնացել են հունիսի 17-ին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նրանց հարսանիքին ներկա է եղել առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որին երգիչը երգ է նվիրել: