Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը Կապանում մեղվի խայթոցից մարդ է մահացել: 59-ամյա տղամարդուն մեղուն խայթել է հողամասում գործ անելիս:
Մահը կայծակնային վրա է հասել, անգամ չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց: Ասում են, թե հնարավոր է մահվան պատճառն ալերգիան լինի:
Կապանի հիվանդանոցից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե իրավասու չեն»։