Մեղրը դեռ հին ժամանակներում համարվել է օգտակար դեղամիջոց. Հիպոկրատն ինքը կոչ էր անում օգտագործել այն կերակուրի մեջ ամեն օր՝ ուժ հավաքելու համար: Այսօր ոչ միայն ժողովրդական, այլ նաև գիտական բժշկությունը շատ տարբեր հիվանդություններ բուժելու համար խորհուրդ է տալիս օգտագործել մեղր: Հրաշագործ նեկտարը վերականգնում է, բարձրացնում է իմունիտետը և մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
Բժիշկները վաղ ժամանակներից վիճում են այն մասին, թե որ մեղրն է օգտակար, իսկ որը՝ ոչ այնքան: Անխոս, բուժիչ հատկություններ ունի միայն բնական մեղրը, որը չի անցել ոչ մի ջերմային կամ այլ տեխնոլոգիական վերամշակում:
Մեղրի գլխավոր օգտակար հատկությունը դրա հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային ազդեցությունն է: Մեղրում պարունակվում է մեծ քանակությամբ կալիում. հենց դա ունի բակտերիաները ոչնչացնելու բարձր ընդունակություն: Մեղրի մեջ շատ է նաև երկաթը և պղինձը, դրա համար էլ այն օգտագործում են անեմիայի բուժման և հեմոգլոբինի նորմալացման համար: Մեղրով բուժում են հազը, հատկապես՝ մանկականը:
Մեղրը բարձրացնում է էներգետիկ մակարդակը և կենսական տոնուսը, օգնում է հոգնածության ժամանակ, լավ ազդեցություն է ունենում ուժասպառության և դեպրեսիաների դեպքում, բարելավում է քունը: Մեղրը՝ կոճապղպեղի և կիտրոնի հյութի հետ, նորմալացնում է ստամոքսի աշխատանքը:
Մեղրը հաճախ օգտագործում են նաև կոսմետոլոգիայի մեջ: Համարվում է, որ բնական դիմակը՝ պատրաստված մեղրից և ձիթապտղի յուղից, ընդունակ է հրաշքներ գործել մի քանի երեկոների ընթացքում:
Մեղրի մշտական օգտագործումը, չնայած դրա կալորիականությանը և շաքարի բարձր պարունակությանը, օգնում է նիհարել, քանի որ արդյունավետորեն քայքայում է ճարպը: Քաղցրակերներին օգտակար կլինի իմանալ, որ առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը՝ մեկ գդալ մեղրով և մեկ կաթիլ կիտրոնի հյութով, գերազանց ըմպելիք է դիետայի սիրահարների համար: Ի դեպ, դրանով կարելի է բացատրել և այն փաստը, որ մինչև ինսուլինի բացահայտումը շաքարախտը բուժում էին հենց մեղրով: Բժիշկներն ուղղակի խորհուրդ էին տալիս հիվանդներին՝ շաքարի տեղ ուտել մեղր, և այդ միջոցը հանգեցնում էր զարմանալի արդյունքների: