loading...

Մերի Մակարյանը նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին



Դիտումներ ` 872
Մերի Մակարյանը նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին

«Այս պահին հանգստանում եմ, քանի որ շատ գերլարված էի, հոգնած՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էի, ինչպես ծրագրավորել էի»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով, ինչպես տեղեկացրել էինք, նշանադրվել է շաբաթ օրը:

Դերասանուհին դժվարացավ խոսել իր տպավարությունների ու զգացողությունների մասին, սակայն վստահ է, որ ճիշտ ընտրություն է արել:

«Հիմա չեմ կարող ասել` ինչ եմ զգում, քանի որ սա դեռևս սկիզբն է, սակայն հասկանում եմ, որ շատ պատասխանատու քայլ եմ արել, և հավատում եմ,  որ ամեն ինչ լավ է լինելու»,- անկեղծացավ Մերին:

Նշանադրության արարողության համար դերասանուհին նախապատվությունը տվել էր երկնագույնին և այդ ընտրությունը չէր սահմանափակել միայն զգեստով:

«Գույների համադրությունն ընտրել ենք Գեորգի Հարությունյանի և «Marmelad Avenue» կազմակերպության հետ, որոնք իմ ընկերներ են: Դրանք Dolce & Gabbana –ի ներկայացրած վերջին գույներն են: Ի դեպ, Մելանյա Թրամփն էլ  էր այդ գույների մեջ պիջակ հագել վերջերս: Բացի դրանից, ես վարդագույնը չեմ սիրում(ժպտում է)»,- մանրամասնեց դերասանուհին:

Նշանադրության օրը համացանցում  տեղեկություններ էին տարածվել, որ Մերին  ոչ թե նշանադրվում է, այլ՝ ամուսնանում: Համացանցային օգտատերերի նման կարծիքի տեղիք էր տվել քահանայի ներկայությունը արարողությանը:

«Քահանայի ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ ցանկացած արարողություն ուղեկցվում է հոգևորական ծեսով, նշանադրությունը ևս ունի հոգևորական ծես, որը կատարեց իմ հորեղբոր տղան՝ Տեր Ադամ քահանա Մակարյանը»,- պատմեց Մերին:

Դերասանուհին և նրա ընտրյալը՝ Վարդանը, շուտով կամուսնանան, թեև Մերիի խոսքով՝ դեռ ոչինչ հստակ չեն ծրագրավորել. «Անկեղծ ասած, հարսանիքի շրջանակների մասին դեռ չեմ մտածել, կարծում եմ, որ կլինի մեծ հարսանիք: Դեռ չենք որոշել, թե որտեղ կլինի հարսանիքը, չնայած բոլորն ասում են, որ այնտեղ պետք է լինի: Ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել, այսինքն՝ այդ առումով դեռ ոչինչ հստակ որոշված չէ»:

 



Մեր այն հարցին՝ արդյո ՞ք ամուսնությունից հետո դերասանուհին մշտական բնակություն կհաստատաի ԱՄՆ-ում, Մերին նշեց. 

«Ես չեմ տեղափոխվում ԱՄՆ, ուղղակի այս փուլում մեկնում ենք, որովհետև ապագա ամուսինս այնտեղ է ծնվել և ապրում։ Բնականաբար, ես պետք է նրա  կողքին լինեմ։ Երկու տեղում էլ կլինենք: Վարդանը հայ է և շատ է սիրում Հայաստանը»։

Զրույցի ընթացքում Մերին նշեց, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին. 

«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով  կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»: 

 

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք Վարդանն իրեն երբևիցե ընտրության առաջ  կանգնեցրել է  կամ որոշակի սահմանափակումների մեջ դրել է, Մերին ժպիտով պատասխանեց.

«Այո, ընտրյալս որոշակի սահմանափակումներ արել է, սակայն ընտրության առաջ չի կանգնեցրել, որովհետև ինքը գիտի, որ դա իմ մասնագիտությունն է, որը ես շատ եմ սիրում , ինձ լավ եմ զգում այս ասպարեզում: Հավանաբար չեն լինի երկարատև նկարահանումներ, քանի որ գիտենք, որ սերիալների նկարահանման ժամերը բավական երկար են»: 

Այս փուլում դերասանուհին հանգստանում է, ավելին՝ հրաժարվել է բոլոր սերիալային առաջարկներից. «Այս շրջանում աշխատանքային փուլում չեմ, որքան առաջարկ որ եղել է, բոլորը մերժել եմ, որովհետև «Առաջնորդները» սերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են, և ուզում էի, որ միայն դրանով զբաղված լինեի:  

Դուրս եմ եկել նաև երևանյան ժամանցային վայրերից մեկից, որտեղ աշխատում էի: Ամեն ինչ մի փոքր կրճատվել է այս շրջանում, մի քիչ հանգստանալուց հետո կանցնեմ այսպես ասած նոր փուլի՝ ավելի հանգիստ աշխատանքային գրաֆիկով»: 

Զրույցի վերջում դերասանուհին չցանկացավ հստակեցնել, թե երբ կմեկնի Հայասատանից: Նշենք, որ դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է և ապրում է ԱՄՆ-ում:


loading...

Փակել