loading...

Մենք պարտվել ենք…դասական երաժշտության մեջ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ Միշել Լեգրանին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին․ ադրբեջանցի գրողի բաց նամակը



Դիտումներ ` 279
Մենք պարտվել ենք…դասական երաժշտության մեջ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ Միշել Լեգրանին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին․ ադրբեջանցի գրողի բաց նամակը

Ադրբեջանցի գրող, հրապարակախոս 52-ամյա Վահիդ Փարվիզ օղլի Գազին մի օր որոշում է ադրբեջանցիներին բաց նամակ գրել: Բավականին երկար ժամանակ նամակը գրել-ջնջելուց հետո այն ունենում է հետևյալ բովանդակությունը `
«Մենք պարտվել ենք…դասական երաժշտության մեջ Արամ Խաչատրյանին, ժամանակակից երաժշտության մեջ Միշել Լեգրանին, ջութակ նվագելու գործում՝ Սամվել Երվինյանին, դուդուկ նվագելու գործում՝ Ջիվան Գասպարյանին, ուդ նվագելու գործում՝ Ջոն Բերբերյանին, էստրադայում՝ Շառլ Ազնավուրին, գրականության մեջ՝ Վիլյամ Սարոյանին, կերպարվեստում՝ Այվազովսկիին, կինոյում՝ Փարաջանովին, դերասանական վարպետության մեջ՝ Ջիգարխանյանին, մոդելային բիզնեսում՝ Քիմ Քարդաշյանին, փող աշխատելու հարցում՝ Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ՝ Ջերարդ Գավեսչյանին, ինժեներության մեջ՝ Արտեմ Միկոյանին, աստղաֆիզիկայում՝ Վիկտոր Համբարձումյանին, վարսավիրության մեջ՝ Մովսեսին, արհեստի մեջ՝ Աշոտին, թթու պատրաստելու գործում՝ Հայկանուշին»:
Թարգմանությունը` Հովիկ Աֆյանի։

loading...

Փակել