Հաճախ մենք մոռանում ենք լվանալ մեքենան, բայց եթե դուք մեքենայի իսկական գնահատող եք, ապա ամենայն հավանականությամբ ձեր հանգստյան օրը կանցկացնեք ավտոտնակում։
Մի՞թե կարելի է որևէ մեկին մեղադրել դրա համար։ Չէ՞ որ դա մեկն է այն քիչ վայրերից, որտեղ կարելի է հանգստանալ ծանր աշխատանքային շաբաթվանից հետո։
Բայց երևի թե ամենասարսափելին քերծվածքներն են, առավել ևս, եթե ինքներդ ոչինչ չեք կարող անել, և ստիպված եք դիմել մասնագետի։ Հասարակ ձևով կարող եք հաշված րոպեների ընթացքում ազատվել քերծվածքներից։ Պետք է պարզապես ձեռք բերել WD 40 ու գործի անցնել։
Այսպիսով ոչ միայն փող կխայեք, այլև՝ ժամանակ։ Կարգին վարպետի մոտ գնալու վրա կես օր ժամանակ կորցնելու փոխարեն, դուք ընդամենը մի քանի րոպեում ինքներդ կարող եք ամեն ինչ կարգավորել։ Crazy Russian Hacker օգտատիրոջ նկարած տեսանյութում տեսնում ենք՝ ինչպես ուղղել նման թերությունները՝ առանց զանազան ապահովագրական ընկերությունների և գլխացավանքի։ Ինչպես երևում է նկարում, մեքենայի տեսքն անբասիր չէ, երևի սյանն է խփվել։ Նա ցնցղնում է WD 40-ով, ապա թղթե անձեռոցիկով տրորում հատվածը։ Անմիջապես էլ կարելի է անցնել այդ գործին։ Միայն մի քանի քերծվածք մնաց, բայց մեծ մասն անհետացել է։
Գիտե՞ք արդյոք, որ WD 40-ը ստեղծել է Նորման Լարսենը 1953 թվականին։ Նախքան դա մեքենայի ժանգոտած մասերը հեռացնող ոչ մի միջոց չի եղել։ Դուք երևի մտածեցիք՝ ինչ են նշանակում այս տառերը․ խորհրդանիշ են այն բանի, որ այս միջոցը արտամղում է ջուրը։ Ինչո՞ւ 40։ Որովհետև միայն 40-րդ անգամ վերջապես մարդուն հաջողվեց գտնել ճիշտ բաղադրությունը։ Նախնական կիրառությունից բացի՝ այսօր WD 40-ը այլ բազմաթիվ գործառույթներ ունի։
Տեսահոլովակը դիտել են շուրջ 19 միլիոն անգամ, և հազարավոր մարդիկ օգտվել են այս հնարքից։ Ահա որոշ արձագանքներ․ «Հենց այս միջոցը կազատի ձեզ ավտոսրահում ժամանակ ու փող ծախսելու անհրաժեշտությունից»։ «Հայրիկի մեքենայի քերծվածքները թաքցնելու ամենալավ միջոցը (հա-հա-հա)»։ Ոմանց էլ մեթոդը չի գոհացրել․ «Բոլորն էլ գիտեին այս մեթոդը։ Մի քիչ հիմնաներկ ու ճիշտ ներկ՝ ու ամեն ինչ ավելի լավ կլինի, քան տեսահոլովակում է։ Թե չէ մի քանի րոպեում նման բանը չես ուղղի»։ «Թղթե անձեռոցիկն էլ մանր խազեր կթողնի։ Ավելի լավ է միկրոֆիբրայե ջնջոց օգտագործել, որը խազեր չի անի ու թանկ էլ չի»։
Օգտագործեք WD 40․տեսեք՝ կօգնի՞ ձեր մեքենայի քերծվածքներից ազատվելուն։