loading...

Մեծ աղետի սադրիչները. Ողբերգությանը մեկ քայլ էր մնում



Դիտումներ ` 1334
Մեծ աղետի սադրիչները. Ողբերգությանը մեկ քայլ էր մնում

ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն, 2018 թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, Երեւանի Էրեբունի համայնքում հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա:

Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:Այսօր խուզարկություններ են կատարվել Միհրան Պողոսյանին պատկանող օբյեկտներում, այդ մեքենաները հայտնաբերելու համար:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Տարոն Մարգարյանի հարազատ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:

2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում Ավանի թաղապետարանի աշխատակիցները հարձակվել են հանրային ռադիոյի աշխատակցի վրա, խլել նրա հեռախոսն ու պլանշետը, վնասել նրա մեքենան, ինչպես նաեւ փորձել գործողություններ ձեռնարկել խաղաղ ցուցարարների դեմ:


Կա ձերբակալված:Ուշադրություն դարձրեք՝ այս իրադարձությունները տեղի են ունեցել ապրիլի 21-ին եւ 22-ին: Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը: Մարիոտում հանդիպել էր Սերժ Սարգսյանին, ով գրեթե բաց տեքստով սպառնացել էր նոր մարտի 1-ով:

Դրանից հետո Փաշինյանը ձերբակալվել էր: Փաստացի, այդպիսով հաստատվել էր տեղեկությունը, որ վարչակարգը որոշել է ուժ կիրառել ցուցարարների դեմ:Ընդ որում, տարբեր շրջանակներում խոսվում էր, որ տեղական խաժամուժի ներգրավմամբ նախկին վարչակարգը մտադիր էր սադրանքներ հրահրել, իրար դեմ հանել մարդկանց, ինչն ի վերջո կարող էր ավարտվել ողբերգությամբ, եւ կարող էր արտակարգ դրություն մտցվել, «արտաքին վտանգի» քարոզչության ֆոնին:Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, թեեւ այդ վտանգը չանցավ:

Այն կրկին սրվեց արդեն Կարեն Կարապետյանի «կատարմամբ», ապրիլի 25-27 ժամանակաշրջանում, որի մասին շատ է խոսվել: Բայց այդ դավադրությունն էլ տապալվեց:Հիմա ՀՀԿ-ն վրդովմունք է հայտնում Մասիսի քաղաքապետի ձերբակալման կապակցությամբ ու ստորագրահավաք է անում, Միհրան Պողոսյանը դժգոհ է իր օգնականի ձերբակալման կապակցությամբ, Մասիսի ու Երեւանի քաղաքապետերը իրենց «ձեռնասունների» ակցիաներ են կազմակերպում:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/177624


loading...

Փակել