loading...

Մայրը օրերով զանգում է որդուն, իսկ նա անտեսում



Դիտումներ ` 1021
Մայրը օրերով զանգում է որդուն, իսկ նա անտեսում

— Որդիս, ինչպե՞ս ես, գործերը լա՞վ են:

— Նորմալ: Մայրիկ, կներես շտապում եմ…

— Որդիս, կներես որ էլի եմ զանգում, ուղղակի վաղուց ցանկանում էի զրուցեինք:

— Մայրի՛կ, կներես, պարզապես շտապում եմ: Հենց ազատվեմ, ես կզանգեմ քեզ:

— Չսպասեցի դու զանգես, որդի՛ս, գործերդ լա՞վ են:

— Այո ամեն ինչ կարգին է, հենց հիմա էլ ես պետք է վազեմ, գործերս մնացին…

— Ես պարզապես ցանկանում էի ասել…

— Մամ, դեռ կհասցնենք զրուցել:

 



Շատ անգամ զանգեց մայրը, Քանի որ կարևոր էր ամեն ժամը, Բայց տղան զբաղված էր,  իսկ նա Չկարողացավ ասել, որ շատ է սիրում… Զանգում էր մայրը ամեն օր, Բայց տղան նույնիսկ լսել չէր ուզում, Հասկանում էր, որ գործեր կան, Բայց սրտի տխրությունն էր ուզում հայտնել…

Օրերը անցնում էին սակայն, Նրա երազանքն էր տղային տեսնելը, Մոտենալ ու հպվել նրա ականջին, Ասել. «Իմ սիրելի որդի»:  

— Մայրիկ, ինչպե՞ս ես, ինչու՞ ես ամեն գիշեր զանգում ինձ…

— Որդի՛ս, ես գնացել էի բժշկի: Ինձ ասացին, որ 10 օր է մնացել ապրելու:

— Ես վաղը կգամ քո մոտ մայրիկ, դու մի հավատա բժիշկներին, ես դեղեր կգնեմ քո համար:

— ՈՒշ է որդիս, ես բժշկի էի գնացել 10 օր առաջ…

 

loading...

Փակել