loading...

Մասիսի քաղաքապետին ու Քննչականի պետին ազատ արձակող դատավորը



Դիտումներ ` 1874
Մասիսի քաղաքապետին ու Քննչականի պետին ազատ արձակող դատավորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետը ազատ է արձակել: Դատարանը կալանքի համար հիմք չի տեսել:

Հունիսի 30-ին գրավի դիմաց ազատ է արձակվել սպանության գործով «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը:«Թաթուլ Շուշանյանն այն բացառիկ մեղադրյալներից է, որի պարագայում ակնհայտ են կալանավորման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը:

 



Նա մի անձ է, որ, լինելով քննչական վարչության ղեկավար, պարբերաբար սպանության կազմակերպիչ Վահագն Աբգարյանի տուն է այցելել, նրան զեկուցել է գործի ընթացի մասին, պայմանավորվել են, թե ինչ պիտի անեն և ինչպես, իսկ քրեական գործը Երևան տեղափոխելուց հետո էլ փորձել է պարբերաբար քրեական գործից տեղեկություններ քաղել, դրանք զեկուցել է սպանության կազմակերպչին և նրա հետ քննարկել, թե ինչ և ինչպես պետք է վարվել»,- Hetq.am-ի հետ զրույցում ասել էր փաստաբան Երվանդ Վարոսյանն ու ընդգծել, որ նման անձն, ով եղել է մարզի քննչական վարչության պետն ու սպանության կազմակերպչին պարտակելն անձամբ է կազմակերպել, միջոցներ է ձեռնարկել, որպեսզի սպանության կազմակերպչին ակնհայտ մեղմ մեղադրանք առաջադրվի, պարզապես չի կարող ազատության մեջ լինել:


Ի դեպ, այս երկու սկանդալային որոշումները կայացրել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, ով մինչ այդ հանրությանը հայտնի է դարձել Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությունից, որի ժամանակ նա իրարամերժ որոշումներ էր ընդունում, դատական նիստերն ընդհատում մի քանի անգամ, փաստաբաններին պատժելու միջնորդություններ ներկայացնում Փաստաբանների պալատ:Փաստաբանների մոտ կար համոզում, որ այդ գործով իշխանությունը հատուկ է դատավոր նշանակել նրան՝ դատական գործընթաց թույլ չտալու եւ ամեն ինչ նրա ոչ կոմպետենտության վրա բարդելու համար:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/177771


loading...

Փակել