loading...

Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը հայտնի է



Դիտումներ ` 612
Մասիսի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը հայտնի է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և  Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում :



Մասիսի բնակիչները  դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու նրա տեղակալին։

 


Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը քիչ առաջ ասաց,  որ Համբարձումյանի և Ս. Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ երկրից չհեռանալու պայմանով, իսկ 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Դատական դռնփակ նիստը դեռ շարունակվում է:

http://hayeli.am/article/1092238


loading...

Փակել