loading...

Մասիսի քաղաքապետի կինը դիմում է վարչապետին



Դիտումներ ` 1696
Մասիսի քաղաքապետի կինը դիմում է վարչապետին

Մասիսի քաղաքապետի կինը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, նախ շնորհավորում եմ Ձեզ՝ծննդյան տոնի կապակցությամբ:Գրում եմ Ձեզ՝որպես Մասիսի քաղաքապետի՝Դավիթ Համբարձումյանի կին, այն քաղաքապետի, ով իր պաշտոնավարման օրից ի վեր անձնուրաց նվիրվել է Մասիս քաղաքին, ով ջանք ու եռանդ չի խնայել քաղաքի բարելավման գործում:



Այդ ամենը փաստում է Մասիսի բնակչությունը՝խաղաղ ցույց կազմակերպելով։Այդ ամենը փաստում են լրատվամիջոցները, հաշվետվությունները, արձանագրությունները և ,ի վերջո ,կենդանի ապացույցները:
Իմ ամուսինը երեք երեխաների հայր է, պարկեշտ անձնավորություն, ով երբեք իրեն թույլ չէր տա նման անիրավ գործողություն կատարել:

 


Այն տեսանյութերը, նկարները, որոնք հայտնվել են համացանցում և վերագրված են Դավիթ Համբարձումյանին, նրա հետ որեւէ կապ չունեն ։Հավաստիացնում եմ Ձեզ ՝ այդ ամենը զրպարտություն են: Խնդրանքս մի պարզ բան է. վերականգնել արդարությունը: Թույլ չտալ,որ նվիրյալ այրը դառնա ապատեղեկատվության զոհը, քանզի դուք նույնպես արդարության կողմնակիցն եք»։

http://operativ.am/?p=277265&l=am


loading...

Փակել