loading...

Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդին ու Սարգիս Սահակյանն ազատ են արձակվել (տեսանյութ)



Դիտումներ ` 1395
Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդին ու Սարգիս Սահակյանն ազատ են արձակվել (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել:

Երեկ գիշերը դատարանը մերժել է նրանց կալանավորելու քննիչի միջնորդությունը: Մեկի նկատմամբ սակայն որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեր տեղեկություններով, ազատ արձակվածներ են Մասիսի քաղաքապետի հորեղբոր որդին՝ Գեւորգ Համբարձումյանը եւ Սարգիս Սահակյանը. կալանավորվել է՝ Գոռ Խաչատրյանը: Դատարանը Գեւորգ Համբարձումյանի եւ Սարգիս Սահակյանի ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչել:

Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին ապա նրանց վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր:

 



Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար, իսկ մյուսները՝ անկարգություններին մասնակցելու համար:

Երեկ այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ 1995 թվականին ծնված Արթուր Խանջյանը: Դատարանը նրա ձերբակալումը իրավաչափ է ճանաչել:



Սարգիս Սահակյանը

Գեւորգ Համբարձումյանը

http://armtimes.com/hy/article/138496


loading...

Փակել