Մաշկի լայն ծակոտիներ ունեն հատկապես այն կանայք, որոնց մաշկը յուղոտ է: Եթե այս կանայք հաճախ օգտագործեն մաշկի յուղայնությունը քչացնող դիմակներ, կնեղանան նաև ծակոտիները: Այն միջոցը, որն առաջարկում ենք, օգնում է լուծել այս երկու պրոբլեմները՝ միանգամից: Բացի այդ, «դիմակը» մաշկը ձգող հատկություն ունի:
Հարկավոր է
Կես կիտրոն
1 ձվի սպիակուց
Ձվի սպիակուցը լավ հարել, կիտրոնը քամել և հյութը լցնել սպիտակուցի վրա, խառնել: Ստացված զանգվածը քսել դեմքին, սպասել, մինչև չորանա: Ընթացքում կզգաք, թե ինչպես է մաշկը ձգվում: Դիմակը ամբողջովին չորանալուց հետո դեմքը հարկավոր է լվանալ գոլ ջրով: Այս միջոցը պետք է օգտագործել շաբաթական 1 կամ 2 անգամ: