loading...

Մարտին 4 օր ոչ աշխատանքային կլինի



Դիտումներ ` 1032
Մարտին 4 օր ոչ աշխատանքային կլինի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում որոշում կայացվեց մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր: Որոշման նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը՝ նշելով, որ որոշման նախագծի համաձայն, մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:



Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:


Ըստ այդմ, ստացվում է, որ մարտի 8-11-ը կլինի ոչ աշխատանքային։

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել