Ասում են՝ դրական հերոսի մարմնավորելը դերասանից առանձնապես շատ ջանքեր չի պահանջում։ Ձեր դեպքում ինչպե՞ս է:

- Էական չէ՝ հերոսը կլինի դրական, թե բացասական. սրանցից որևէ մեկն ավելի հեշտ չես մարմնավորի, քան մյուսը։ Ընդհանրապես, ոչ մի կերպար հեշտ չէ մարմնավորելը, երբ դու իսկապես ուզում ես այդ կերպարը ներկայացնել իր հոգեբանական յուրահատկություններով, ներքին դրամայով ու ամբողջականությամբ։ Կարևոր չէ՝ դա դրական հերոս է, թե բացասական, դու աշխատելու շատ բան ունես։ Երբ դու չես ներկայացնում ինքդ քեզ, քո դրական կամ բացասական հատկանիշները, այլ ստեղծում ու ներկայացնում ես տվյալ հերոսին, այսինքն՝ քեզնից անկախ գոյություն ունեցող մարդու, հաճախ նաև քեզնից շատ տարբեր մեկին, սկսվում է բարդ և հաճելի պրոցես, որն էլ տվյալ դեպքում քո աշխատանքն է։

 - Որքանո՞վ է սերիալային կերպարը համապատասխանում իրական Սիսիան Սեփանյանին:

 - Որպես տվյալ կերպարը մարմնավորող՝ փորձում եմ ներկայացնել հենց իրեն հատուկ մարդկային հատկանիշներ, բայց, իհարկե, կան որոշ բաներ, որոնք ինքդ քո փորձից ես վերցնում, քո ապրումներից, քո մոտեցումից՝ տարբեր իրավիճակների նկատմամբ։ Վերցնում և փոխանցում ես կերպարին։ Այդ առումով որոշ ընդհանրություններ կարող են լինել կերպարի հետ։ Մարդն ամենուր նույնն է՝ անկախ տարիքային, ազգային կամ որևէ այլ նեղ բնորոշումից։

 - Ի՞նչ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում, ու ինչպիսին են հարաբերությունները խաղընկերների հետ:

 - Շատ ջերմ ու բարի մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում, որն, ըստ իս, ամենակարևոր հանգամանքներից մեկն է՝ նկարահանման հրապարակում ստեղծագործական մթնոլորտն առողջ պահելու համար։

18013747_1924037834507288_7789308278063759360_n

- Ի տարբերություն շատ սկսնակ դերասանների՝ Դուք նկարահանման հրապարակում բավականին ազատ եք:

- Ես անում եմ իմ աշխատանքը, դա նկարահանման հրապարակում ազատ լինելու հետ կապ չունի։ Դերասանը պետք է բարդույթներից զերծ լինի, իսկ թե այդպիսին չէ իր տեսակով, ապա գոնե նկարահանման հրապարակում պետք է ազատվի դրանցից, որպեսզի իր առաջ փակուղիներ չլինեն։ Դերը լիարժեք ներկայացնելու համար կապ չունի՝ սկսնակ դերասան ես, թե փորձառու, պետք է ապրումներիդ և հույզերիդ ազատություն տաս։ Դա ամենակարևորն է՝ հնարավորինս բնական և անկեղծ ներկայանալու և տվյալ իրավիճակին հարմարվելու համար:

Ի՞նչ արձագանքներ եք լսել Ձեր դերասանական խաղի հետ կապված:

- Արձագանքները շատ լավն են, բայց կան մարդիկ, ում կարծիքն առաջնային է ինձ համար՝ հայրս և ամենամոտ ընկերներիցս մեկը։ Կարևորում եմ թե՛ իրենց քննադատությունները, թե՛ գովեստի խոսքերը. դրանք ինձ օգնում են աշխատել ինքս ինձ վրա և կատարելագործել խաղս։

Դերասանի համար կարևորո՞ւմ եք թատրոնում աշխատելըԵթե այոո՞ր թատրոնում կցանկանայիք խաղալ:

- Թատրոնը դերասանի տարերքն է, դերասանն առանց թատրոնի նույնն է, ինչ մարդն առանց տան։ Հայաստանում ևս խաղացել եմ մի քանի ներկայացումներում, ներկա պահին էլ ներգրավված եմ նոր ներկայացման մեջ։ Չկա կոնկրետ թատրոն, որ հիմա կառանձնացնեի։

 22580137_281581768913425_6680470549711290368_n

- Ո՞րն է Ձեր երազանքների դերըկերպարըորըկցանկանաք անպայման խաղալ:

- Ինձ համար չկա կոնկրետ կերպար, որ կերազեի մարմնավորել։ Դերասանի համար ցանկացած դեր ունի իր նշանակությունն ու առաքելությունը։ Դերասանի համար պետք է բացառված կերպար չլինի, քանի որ յուրաքանչյուր կերպար ունի իր ասելիքը, ուղղակի դերասանը պետք է գտնի այդ ասելիքը և, որ պակաս կարևոր չէ, այն ճիշտ կերպով մատուցի։ Ասել է, թե՝ այս արվեստը մեծապես նաև ձևի մասին է։ Այստեղ էականը նաև «ինչպես»-ն է։

Այս ոլորտում ո՞րն է այն գագաթնակետըորին փորձում եք հասնել:

- Արվեստում գագաթնակետ գոյություն չունի, որին հասնելով՝ արվեստագետը գոհանա։ Փոխարենը գոյություն ունեն անսահման գագաթներ, որոնք արվեստագետը պարբերաբար փորձում է հաղթահարել։ Արվեստը ճանապարհ է, զարգացում, այստեղ էականն ընթացքն է։

- Հայտնիութունն ինչ-որ բան փոխե՞լ է Ձեր կյանքում:

- Սրա մասին վերջերս էլի եմ առիթ ունեցել խոսելու։ Ձեր հարցին կարելի կլինի պատասխանել միայն այն ժամանակ, երբ ես ինքս ինձ գոնե որոշակի շրջանակի համար համարեմ հայտնի։ Իր ընթացքի մեջ գտնվող մարդը չի կարող պատասխան տալ նշված հարցին։

20181360_1817241231923179_7011101710592507904_n

- Վերջին բամբասանքը որն է եղել, որ լսել եք Ձեր մասին:

- Որպես այդպիսին կարող եմ առանձնացնել ամենահիշվողն այն մասին, թե թարթիչներս բնական չեն իրենց երկարության պատճառով ))։ Իսկ առհասարակ, ես ուշադրություն եմ դարձնում առողջ քննադատությանը, արժևորում եմ ու աշխատում բացթողումներիս վրա։ Իսկ բամբասանքի կողքով ուղղակի անցնում եմ, դա նորմալ է, մարդկության պատմության մեջ եղել է ու կլինի, ես էլ բացառություն չեմ։

Արդյո՞ք ինքնաքննադատ եք, ու Ձեզ համար որքանո՞վ է կարևոր հասարակական կարծիքը:

- Այո, ինքնաքննադատ եմ։ Համարյա թե բոլոր տեսարաններս էկրանավորված նայում եմ՝ աշխատանքիս արդյունքը տեսնելու և թերությունները շտկելու համար։ Հասարակության կարծիքը չի կարող նշանակություն չունենալ, որովհետև դու հանրության համար աշխատող մարդ ես, բայց մարդկանց դուր գալը չպետք է դառնա աշխատանքիդ նպատակը։ Դա արդյունք է, ոչ թե նպատակ։

- Նկարահանումներից բացի՝ ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան: 

- Ընթերցանության ու ֆիլմերի սիրահար եմ, ներկա պահին, ինչպես ասացի, նաև ներկայացման փորձերով եմ զբաղված, իսկ մնացած ազատ ժամանակն անցկացնում եմ ընկերներիս հետ։

20347339_108350396479788_3540986422842359808_n

- Սոցցանցերում ակտի՞վ եք:

- Սոցցանցերի հանդեպ այդքան էլ սեր չունեմ, բայց փորձում եմ ակտիվ լինել։ Մեր օրերում որևէ սոցցանցում գրանցված չլինելը կարելի է համարել անհնարին։ Դա այսօրվա կյանքի բաղադրիչներից է, որ պիտանի օգտագործելու դեպքում կարելի է ծառայեցնել ի նպաստ զարգացման։

Սիսիան, հայտնի մարդկանց անձնական կյանքը հետաքրքրում է արտիստի երկրպագուներին: Ինչ-որ նորություններ ունե՞ք:

- Ոչ, ներկա պահին ոչ մի նորություն չունեմ։

Ի՞նչն եք ամենից շատ գնահատում աղջիկների մեջ:

- Չեմ կարող նշել հստակ հատկանիշ, որն ամենից շատն եմ գնահատում աղջկա մեջ։ Եթե համակրում եմ տվյալ մարդուն, ուրեմն՝ ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա։

18512630_290950218036559_4546663250107826176_n

20429880_1817446064950730_815279888687386900_n

 

 11420495_107620042913843_1221417853_n

14264200_1197388910332347_2091897889918788347_n

 

Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/home/news/