Հրապարակ թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ Էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել եւ «Լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում։ Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, եւ հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաեւ սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով։

Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է սրանց մի մասը նաեւ լեգենդներ լինեն։ Այս քաղաքում, որը ստրկական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են։ Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում եւ նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»:
Նյութի աղբյուրը` Yelaket.am