Էջմիածնում շարունակվում են տարատեսակ խոսակցությունները գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման և իր պահեստներում հայտանբերված պահածոների, հագուստի և զենքի մասով:
Երեկ արդեն քաղաքում խոսակցություններ են շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում պահվող արջերի վանդակի տակ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել:
Ըստ շրջանառվող խոսակցությունների դրանց տեղը իրավապահ մարմինների աշխատակիցներին ցույց է տվել Գրիգորյանի տան աշխատակիցը:
Տարածվող տեղեկությունների իսկությունը ճշտելու համար դեռևս ուրբաթ օրը փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ մամուլի բաժնի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: