loading...

Մանվել Գրիգորյանի լուսանկարը տեսնելիս այս դեպքը հիշեցի



Դիտումներ ` 704
Մանվել Գրիգորյանի լուսանկարը տեսնելիս այս դեպքը հիշեցի

Մանվել Գրիգորյանի լուսանկարը տեսնելիս այս դեպքը հիշեցի, երբ 2005 թվականին The Sun և New York Times պարբերականների շապիկին պատկերվեց Սադամ Հուսեյնի լուսանկարը՝ բանտից:

Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հրաման է տալիս, որ պարզեն, թե լուսանկարն ինչպես է հայտնվել ԱՄՆ երկու պարբերականների խմբագրությունում, քանի որ այդ պահին նա գտնվում էր Իրաքում՝ բանտարկության մեջ: Այս գործի շրջանակներում նույնիսկ ձերբակալություններ եղան, սակայն որոշ քննիչներ պարզապես հրաժարվում էին զբաղվել նշված գործով:

ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել էր, որ լուսանկարն արվել է 2004 թվականի ապրիլին Բաղդադ քաղաքին հարակից բանտերից մեկում:

 



The Sun-ի գլխավոր խմբագիր Գրեհեմ Դուդմենն այն ժամանակ ասել էր, որ թերթը ձեռք է բերել Հուսեյնի և այլ բարձրաստիճան բանտարկված անձանց լուսանկարները «պրոֆեսիոնալ լրագրողական մեթոդներով»: Հետագայում պարոն Դուդմենը հայտնել էր, որ թերթը «չնչին գումար» է վճարել լուսանկարների համար՝ 1 լուսանկարը՝ ավելի քան £500 եվրո:

Լրատվական մի շարք կազմակերպություններ հետագայում հայտնեցին, որ մարդկության հանդեպ նման հանցանք կատարած անձի լուսանկարը հրապարակելն իրենք չեն համարում օրենքի խախտում:

Իմ կարծիքով՝ ցանկացած անձ, ով արդեն գտնվում է ճաղերի հետևում ու պատասխան է տալիս իր կատարած հանցանքի համար, չպետք է ենթարկվի ծաղրի՝ անկախ նրա կատարած հանցանքի չափից:


Նրան չպետք է օգտագործեն այլ մարդկանց սաստելու և վախեցնելու համար, քանի որ մարդը, գտնվելով բանտում, արդեն տվյալ երկրի օրենքների սահմանում պատիժ է կրում, իսկ օրենքը թույլ չի տալիս նրան լուսանկարել և ծաղրել:


Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

http://zham.am/?p=24319&l=am


loading...

Փակել