Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները
Ո՞վ չի սիրում մանդարին: Այդպիսի մարդ գրեթե չկա: Ավելի հաճախ, երբ մենք ուտում ենք այդ անուշաբույր միրգը, դեն ենք նետում նրա ամենաարժեքավոր մասը` կեղևը:
Մանդարինի կեղեևը պարունակում է եթերային յուղեր, օրգանական թթուներ, պեկտինային նյութեր, ֆիտոնցիդներ, կարատինոիդներ, վիտամիններ C և A, հակաօքսիդանտներ: Դեն նետել այդպիսի արժեքավոր հումքն ուղղակի չմտածված քայլ է:
Նոբիլետին և տանժերին նյութերն իջացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխում նորագոյացությունները: Կալիումը անհրաժեշտ է արյան ճնշումը կարգավորելու և շաքարը գլիկոգենի վերածելու համար:
Մանդարինի կեղևի օգտակար հատկությունները
Մետեորիզմի և դիսբակտերիոզի համար
Մանդարինի չորացրած կեղևը ավելացրեք բոլոր պատրաստի ուտելիքների վրա, օրինակ վարսակի շիլայի, կաթնաշոռի: Բավական է 1 թեյի գդալ մանրացված մանդարինի կևղև:
Բրոնխիտի ժամանակ
2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1,5 բաժակ եռման ջուր և 5 րոպե թողեք թույլ կրակի վրա, այնուհետև թողեք կափարիչի տակ մեկ ժամ և քամեք: Ընդունեք կես բաժակ թուրմը տաքացրած վիճակում օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Չոր հազի և իմունիտետի բարձրացման համար
2 ճաշի գդալ չորացրած կեղևի վրա լցրեք 1 բաժակ օղի, թողեք մեկ շաբաթ մուգ վայրում, այնուհետև քամեք: Թուրմի 20 կաթիլը բացեք ոչ մեծ քանակությամբ եռացրած ջրով և խմեք օրը 3 անգամ ուտելուց առաջ:
Ինգալյացիաներ մրսացության, հարբուխի, հազի ժամանակ
Մի խուրց չորացրած և մանրեցրած կեղևի վրա լցրեք եռման ջուր և շնչեք գոլորշու վրա 10-15 րոպե: Ինքնազգացողությունը կլավանա արդեն հաջորդ օրը:
Եղունգների սունկ
Մանդարինի թուրմը քսեք եղունգների վրա օրը 2 անգամ:
Նյարդային գերլարվածություն, սթրես
Մանդարինի կեղևը մանրացրեք և դրեք բնական կտորից պարաստած տոպրակիկի մեջ: Պահեք այն անկողնու մոտ: