Մալթայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է տեղի լրագրողի Դաֆնա Կարունա Գալիցիան:
Times of Malta-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր Բիդնիայում: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ավտոմեքենան մասերի է բաժանվել, իսկ վարորդի մարմինը դաշտ է շպրտել: Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ Գալիցիան դիմել էր տեղական ոստիկանությանը՝ հայտնելով, որ իրեն սպառնում են:
Նշենք, որ Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնի էր Պանամայի գործով, որի հետ կապ ուներ նաեւ եկրի վարչապետը, իր լրագրողական հետաքննություններով:
Նա գրել է նաեւ օֆշորային սկանդալում Ադրբեջւանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի դերի մասին, որի մեջ ներգրաված է եղել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: