2 կգ ազնվամորու համար ՝
1 կգ 700 գրամ շաքարավազ
Պատրաստման եղանակը Ազնվամորին մաքրել, բայց չլվանալ: Լցնել տափակ ափսեի մեջ, ավելացնել շաքարավազ և թողնել մեկ ժամ: Հատապտուղներն ու շաքարավազը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և եռացնել, բայց չեփել: Թողնել սառի և կրկնել նախորդ գործընթացը: Երրորդ անգամ եռացնելուց հետո եփել ևս 5 րոպե: մուրաբան լցնել մաքուր տարրաների մեջ և պահել սառնարանում: Այս եղանակով պատրաստված ջեմը պահպանում է գույնն ու շատ նուրբ է ստացվում:
Источник:՝ https://xohanoc.am/hy/post/aznvamoru-muraba-2