loading...

Malaysia Airlines-ի օդանավի ուղեւորը փորձել է ներխուժել օդաչուների խուց



Դիտումներ ` 331
Malaysia Airlines-ի օդանավի ուղեւորը փորձել է ներխուժել օդաչուների խուց

Malaysia Airlines ընկերության օդանավը օդանավակայան է վերադարձել այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուների խուց՝ հայտնելով, որ իր մոտ ռումբ կա։

Մնացած ուղեւորները թույլ չեն տվել տղամարդուն մտնել օդաչուների խուց, ականատեսների խոսքով տղամարդու ձեռքին ինչ -որ «էլեկտրոնային սարք» էր։

Արդյունքում օդանավը ստիպված է եղել վերադառնալ Մելբուրն, ոչ ոք չի տուժել։

Ոստիկանությունը հաստատել է այդ միջադեպը, սակայն որեւէ մանրամասներ չի հայտնել։


loading...

Փակել