loading...

Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Volkswagen-ի վարորդը եղել է խմած. նրա ուղևորուհին մահացել է



Դիտումներ ` 907
Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Volkswagen-ի վարորդը եղել է խմած. նրա ուղևորուհին մահացել է

Այսօր հուլիսի16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

 



Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը քննիչ Դադոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի հանձարարականով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Volkswagen-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:

Գ.Շամշյանի տեղեկություններով, Նաիրիի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Volkswagen-ը վարել է սեփականատերը՝ Դ. Մայիլյանը, ով նույնպես վնասվածքներ է ստացել և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2017/07/16/1072628/

loading...

Փակել