Քաղաքական հավակնություններ ունեցող գործարարը լուրջ հրազենային վնասվածքներ է ստացել, բայց նա ողջ է մնացել։
Անապայում դեկտեմբերի 21–ի գիշերը մահափորձ են կատարել Տիմուր Պոդոլսկու վրա, որը հայտնի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանի որդին է, երկուշաբթի հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։
Պոդոլսկին, որը քաղաքական հավակնություններով գործարար է, լուրջ հրազենային վնասվածքներ է ստացել Անապայում` հյուրանոցի տարածքում, բայց ողջ է մնացել։
Սա Տիմուր Պոդոլսկու դեմ երկրորդ մահափորձն է։ 2016թ–ին անհայտ անձինք կրակ են արձակել գործարարի ավտոմեքենայի վրա, արդյունքում նա վիրավորվել է, իսկ նրա կինը` մահացել։ Մեքենայում այդ պահին երեխա է եղել, որը չի տուժել։
Տիմուր Պոդոլսկու հայրը` Անապայում հայտնի քրեական հեղինակություն Վալտեր Հարությունյանը, սպանվել է 2013թ–ի նոյեմբերի 6–ին տեղի գերեզմանատանը, երբ բարեկարգում էր ընտանեկան դամբարանը։ Անտառում թաքնված դիպուկահարը երկու անգամ կրակել է Հարությունյանին։