loading...

ՄԱԿ-ը նախազգուշացրել է մոտեցող «բանանային աղետի» մասին



Դիտումներ ` 871
ՄԱԿ-ը նախազգուշացրել է մոտեցող «բանանային աղետի» մասին

ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը գործարկել է 98 մլն դոլար արժողությամբ ծրագիրը` բանանի պլանտացիաները վարակող սնկի տարածման դեմ պայքարի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Вести-ն, նշվում է, որ նոր սունկը հանգեցնում է բանանների հիվանդության, որը կարող է տարիներ տևել և տարածվել աղտոտղվող նյութերի, ջրի, կոշիկի, գյուղատնտեսական գործիքների և տրանսպորտային միջոցների միջոցով:

ՄԱԿ-ի գործակալությունից նշում են, որ բանանը ողջ աշխարհում ամենից շատ վաճառվող միրգն է, ինչպես նաև սննդի հիմական մթերքն ու եկամտի աղբյուրը 400 մլն մարդու համար:

Բանանն աճեցվում է աշխարհի 135 երկրում, սակայն ոչ բոլոր տեղերում մեծ ծավալներով: Եթե աշխարհում միջոցներ չձեռնարկվեն, 2040 թվականին նոր սունկը կարող է խոցել շուրջ 1.6 մլն բանանի տունկ, որը համաշխարհային արտադրության մեկ վեցերորդ մասն է: Կորուստները կարող են հասնել 10 մլրդ դոլարի:


loading...

Փակել