Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են արել Սերժ Սարգսյանի կառավարական ամառանոցի ճանապարհին:
Նրանց հաջողվել է զրուցել Սերժ Սարգսյանի հետ:Ֆիրդուս թաղամասի բնակիչները պահանջում են իրենց տները, որոնք Հանրային գերակա շահ ծրագրի շրջանակներում քանդվել են:
Կառավարությունը նախորդ տարիներին լուծել է թաղամասի անօթևան մնացած 200 ընտանիքներից մոտ 150 ընտանիքի բնակարանային հարցը: Այսօր անօթևան է դեռևս մոտ 50 ընտանիք:
Հենց նրանք էլ այսօր Սերժ Սարգսյանին ներկայացրել են խնդիրը:Սերժ Սարգսյանը նախ հետաքրքրվել է՝ բայց դուք ո՞վ եք: Երբ բնակիչներն ասել են, որ 33-րդ թաղամասի նախկին բնակիչներն են, Սերժ Սարգսյանը հարցրել է. «33-րդ թաղամասը որտե՞ղ է»:
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոյի