Հաջողությունների հասած հայ հետախույզ Բասենցի Ազոյանը ծնվել է 1947թ-ի նոյեմբերի 30-ին Սիսիանի Վաղատին գյուղում:
1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1971 թվականին՝ Մինսկի հակահետախուզական բարձրագույն դասընթացները, 1978 թվականին՝ Մոսկվայի հետախուզական ինստիտուտը, 1998 և 2000 թվականներին եղել է Ջ. Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոնի (Գերմանիա), 2002 թվականին՝ Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Ջ. Քենեդիի անվան կառավարման քոլեջի դասընթացների ունկնդիր։
1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1973-1980 թվականներին աշխատել է ԽՍՀՄ հետախուզության համակարգում, 1980-1983 թվականներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ԽՄՀՄ դեսպանության կցորդ, 1983-1986 թվականներին՝ Աֆղանստանում՝ փոխհյուպատոս։ 1992-1995 թվականներին՝ ՀՀ ԱԱ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար, 1995 թվականից՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
1992-1994 թվականներին առաջադրանքներ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։
Բասենցի Ազոյանը շատ համեստ մարդ էր և հայտնի էր իր հումորի զգացումով:
«Մի անգամ ՆԱՏՕ-ի գաղտնի ռազմական խորհրդակցության ժամանակ Թուրքիայի գեներալ-մայորը սադրիչ հարց է տվել Ազոյանին, որին նա, ոչինչ չպատասխանելով, կանգնեց և հանեց գեներալ-մայորի գլխարկը, որում նա թաքցնում էր գաղտնալսող սարքը»,-պատմել է գեներալի դուստր Լիանա Ազոյանը, ով պատրաստում է գիրք հրատարակել «Ես միշտ մոտ կլինեմ» անունով: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Լեգենդար հետախույզը մահացավ 2006 թվականին 56 տարեկանում: Նրա աճյունը հանգչում է Եռաբլուրում: