ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում անհրաժեշտ պարզաբանումներ է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները հետ կանչելու ընթացակարգի մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Մասնավորապես, ասվել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնների, հենց Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգը, եթե Երեւանում նման որոշում է կայացվել», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ-ը տարածել էր ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցչի խոսքը, որում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը համարվել է զարմացնող եւ ոչ պրոֆեսիոնալ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։
loading...