Լավագույն ըմպելիքները, որոնք Ձեզ արագ ոտքի կկանգնեցնեն մրսածության ժամանակ
Մի քանի բնական ըմպելիքներ, որոնք անփոխարինելի են մրսածության ժամանակ
Կիտրոնով տաք թեյ
Եթե դուք մրսել եք, առաջին հերթին պատրաստեք ոչ խիտ սև կամ կանաչ թեյ, որում ավելացրեք 1 թ.գ. մեղր և մի քանի կտոր կիտրոն: Շատ կարևոր է, որպեսզի մեղրն ու կիտրոնը եռման թեյի մեջ չլցնել, քանի որ այդպես նրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները:
Ազնվամորով և լորենու տերևներով թեյ
Լորենու չոր տերևներից պետք է թեյ պատրաստելավելացնել նրա մեջ ազնվամորու չոր հատիկներ և տերևներ և թողնել 30 րոպե, որպեսզի սառչի: Եթե չկա ազնվամորու հատկներ, կարող եք փոխարինել ազնվամորու մուրաբայով:
Մասուրով թեյ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մասուրը դա վիտամին C-ի հրաշալի աղբյուր է: Մանրացված մասուրի հատիկները (3ճ.գ.) լցրեք 0,5 լ եռման ջրի մեջ և մեկ գիշեր թողեք թերմոսում: Առավոտյան ֆիլտրեք և ըմպեք 30 րոպե ուտելուց առաջ, օրական 4 անգամ, 1/2 բաժակի չափով:
Տաք կաթ հանքային ջրով
Եթե ձեր մոտ հազ է առաջացել, ապա պատրաստեք տաք կաթ հիմնային ջրով (Բորժոմի, Արզնի, Ջերմուկ…):
Կաթ սխտորով
Այս արտակարգ մեթոդը կօգնի ձեզ մեկ գիշերում ոտքի կանգնել: Տաք կաթի մեջ հարկավոր է 10 կաթիլ սխտորի հյութ ավելացնել և ըմպել այն գիշերվա ընթացքում:
Չրով կոմպոտ
Շատերիս տատիկներն ու մայրիկները հաճախ եմ չրից կոմպոտ պատրաստում: Այն նպաստում է իմունիտետի բարձրացմանը: Նաև կոմպոտի մեջ կարելի է ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ կամ մեղր:
Երիցուկի թեյ
Երիցուկը՝ փափուկ, հակաբորբոքիչ միջոց է: Լորենու և մեղրի համադրությամբ, այն հիանալի հակամրցածության միջոց է: Վերցնել 1 թ.գ. երիցուկի և լորենու ծաղիկներ, եռացնել 1 բաժակ ջրում, թողնել 20 րոպե հանգստանա և ֆիլտրել: Ըմպել 1/3 բաժակ, օրական 3 անգամ մինչ ուտելը: Կարելի է ավելացնել նաև մեղր:
loading...