Առաջիկայում տեսնակարահանող սարքերով տուգանքների գների նվազեցում է լինելու, այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը մարդկանց թալանելու միջոց են եղել, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը:«Նաև արագաչափերի վերանայում է լինելու, արդյոք արագաչափերը մնալո՞ւ են, թե ոչ, շարժական արագաչափեր լինելու են, թե ոչ:
Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, բայց դրանք ոչ թե արագաչափերին են վերաբերոմ, այլ տեսանկարահանող սարքերին: Բայց դա չի նշանակում, որ մենք արագաչափերին չենք անդրադառնալու: Մինչև մեկ ամիս ժամկետը մենք կներկայացնենք առաջարկություններ», ասաց Օսիպյանը: