Կտավատի սերմն արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմը տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը, մաքրում են աղիները և օրգանիզմը սնուցում են լեցիտինով, որը խթանում է նյութափոխանակության աշխատանքը: Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակում են կտավատի սերմերը, ակտիվացնում են քրտնագեղձերի աշխատանքը, օգնում են այրել ավելորդ ճարպերը: Բացի այդ, կտավատի սերմերը խորհուրդ են տրվում գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդությունների, թութքի դեմ:
Հզոր թեյ՝ կտավատի սերմերից
Քնելուց առաջ 3 ճ/գ կտավատի սերմերի վրա մեկ լիտր եռացրած ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Օրական 3-4 անգամ՝ 150 մլ չափաքանակով, խմեք այս խառնուրդը՝ ուտելուց կես ժամ առաջ: Ամեն օր թարմ չափաբաժին պատրաստեք:
Կտավատի թեյն օգտագործեք 10 օր շարունակ, ապա 10 օր դադար տվեք և կրկնեք կուրսը: Սա կկարգավորի քաշը, իսկ որ ամենակարևորն է՝ դա կանի ճիշտ և անվնաս:
Այս թեյի ազդեցությունն անհատական է: Պետք է հիշել նաև, որ կարգավորված սննդակարգը նույնպես չափազանց կարևոր է: Կարող եք խմել այս թեյը նախաճաշի կամ ընթրիքի փոխարեն: Կարող եք նույնիսկ մեղր ավելացել: Կանոնավոր օգտագործման դեպքում կնկատեք մաշկի վիճակի լավացում:
Հիշեցում: Կտավատի սերմերը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի խնդիրներ ունեցողներին: