loading...

Կրքերը թեժանում են. ուշագրավ բացահայտումներ.



Դիտումներ ` 1688
Կրքերը թեժանում են. ուշագրավ բացահայտումներ.

Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռեւս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք կար:

 



Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին եւ պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է եղել զրահամեքենա, ինչը հետ է պահել զորամասը գրոհելու գաղափարից:

 


Կասկածներ կան, որ զրահամեքենան զորամասի դիմաց կանգնեցնելու հրամանը տվել է այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ կերպ խմբի անդամներին զգուշացրել է իրենց պլանի ձախողման մասին:

Ըստ թերթի աղբյուրի՝ այդ օպերացիային մասնակցել է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ով դեռեւս կալանավորված չէր»:

http://henaran.am/352207.html


loading...

Փակել