loading...

Կլիմայական անոմալիա Հայաստանում. Գագիկ Սուրենյանը` մառախուղի ու առաջիկա կանխատեսումների մասին



Դիտումներ ` 1504
Կլիմայական անոմալիա Հայաստանում. Գագիկ Սուրենյանը` մառախուղի ու առաջիկա կանխատեսումների մասին

Արարատյան դաշտի և մայրաքաղաքի ցածրադիր վայրերում մառախուղը, որոշ ընդհատումներով, կպահպանվի մինչև դեկտեմբերի 25-ը։

Գագիկ Սուրենյանի խոսքով` Միջերկրական ծովից Հայաստան կներթափանցի բավական ակտիվ ցիկլոն, որի հետևանքով առաջիկա օրերին հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվեն տեղումներ։ Իսկ դեկտեմբերի 25-ին ցիկլոնը կհեռանա, տեղումները կդադարեն, մառախուղն էլ կցրվի։



«Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի փոխվի։ Հիմա Հայաստանում անոմալ եղանակ է դիտվում։ Օդի ջերմաստիճանն 8-10 աստիճանով բարձր է, ինչի պատճառը Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային զանգվածներն են»,– ասաց նա։


Տաք եղանակը կպահպանվի նաև տարվա վերջին օրերին, Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 30–ը ձյուն չի տեղա։ Հունվարը ևս նորմայից տաք կլինի։ 2018-ի առաջին ամսվա ընթացքում նույնպես Հայաստանում գերիշխելու են հարավային տաք օդային զանգվածները։

Նյութի աղբյուրը` Yelaket.am


loading...

Փակել