Բաղադրիչներ
— 200 գր. Կոկոսի քերուկ
— 400 գր. Խտացրած կաթ
— 300 գր. շոկոլադ (կաթնային)
Այս բաղադրատոմսով կկարողանաք պատրաստել 23-25 հատ «բաունտի»:
Ինչպես պատրաստել «Բաունտի»
Կոկոսի քերուկը խառնում ենք խտացրած կաթի հետ: Ստացված խառնուրդը ձեռքերով ձևավորում ենք՝ «բաունտի»-ի բատոնների նման՝ ինչպես ցուցադրված է նկարում:
Պատրաստի կոկոսի բատոնները շարում ենք թղթի վրա և դնում սառցարան՝ 1 ժամ: Կաթնային շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում (30 վայրկյանը մեկ խառնում ենք այն):
Պատառաքաղով ընկղմում ենք կոկոսի բատոնները հալեցրած շոկոլադի մեջև և կրկին շարում թղթի վրա:
Պատառաքաղով ձևավորում ենք արտաքին երեսը այնպես, ինչպես իսկական «Բաունտի» շոկոլադն է և դնում սառնարան, որպեսզի շոկոլադը պնդանա:
Սառչելուց հետո կարող եք մատուցել համեղ բատոնները:
Մատուցելուց առաջ նախապես ձեզ համար 1 հատ վերցրեք, հետո ուշ կլինի:
Նյութի աղբյուր՝http://hayinfo.net