loading...

Կինը հայտարարում է, որ բակի զուգարանում վիժել է, իսկ երեխան ընկել է հորը



Դիտումներ ` 596
Կինը հայտարարում է, որ բակի զուգարանում վիժել է, իսկ երեխան ընկել է հորը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյանի տարածաշրջանի Արևածագ գյուղի հղի բնակչուհին տան բակում տեղադրված սանհանգույցում վիժել է, և երեխան ընկել է հորը։

Այս պահին գյուղ են ժամանում ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։

Ժամանում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից գյուղ են ժամանում Լոռու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։


loading...

Փակել